Օպտիկական պատրանքը կհուշի, թե ինչպիսի մարդ եք դուք
Օպտիկական պատրանքը կբացահայտի՝ Դուք «համա՞ռ» մարդ եք, թե՞ բոլորը ցանկանում են ընկերանալ Ձեզ հետ, քանի որ Դուք «հավատարիմ» եւ «վստահելի» եք։
Պատկերը TikTok-ում տարածել է Միա Յիլինը, որը հայտնի է տարբեր օպտիկական պատրանքների մեկնաբանություններով։
Նկարում պատկերված են անտառ եւ կին։ Կախված նրանից, թե ինչն եք տեսնում առաջինը, կարող է շատ բան պատմել Ձեր անձի մասին:
Եթե առաջինը տեսել եք անտառը. «Եթե առաջինը տեսել եք անտառը, ուրեմն ուրիշների աչքերում բավականին համառ մարդ եք եւ սիրում եք ամեն ինչ անել Ձեր ձեւով»,- բացատրում է Միան,-«Դուք նաեւ վստահ եք եւ կարգապահ։ Չնայած կարող եք անհոգ թվալ, իրականում ապագայի վերաբերյալ անհանգստությամբ եւ անորոշությամբ եք լցված»:
Միան նշում է, որ նրանք, ովքեր առաջինը ծառերն են նկատել, պարզապես «խաղաղություն» եւ «կայունություն» են ցանկանում։
«Դուք հակված եք թաքցնել ձեր խնդիրները եւ չեք սիրում խոցելի լինել այլ մարդկանց առաջ»:
Եթե առաջինը տեսել եք կնոջը. «Դուք բավական գոհ եք այն իրավիճակից, որում հիմա գտնվում եք: Սա չի նշանակում, որ մերժում եք փոփոխությունները, այլ պարզապես չեք ցանկանում շրջապատել Ձեզ անհիմն ֆանտազիաներով»,-ասում է Միան,-«Դուք լավ զարգացած վեցերորդ զգայարան ունեք, ինչի շնորհիվ Ձեզ ստելը չափազանց դժվար է: Չնայած հաճախ եք լռում, շատ զգայուն եք ու միշտ գիտեք, թե ինչ է կատարվում Ձեր մեջքի հետեւում»։
