Օլիվիա Ռոդրիգոն աջակցում է պաղեստինցիներին. «Այն, ինչ նրանք հիմա ապրում են, սարսափելի է եւ բացարձակապես անընդունելի»

22-ամյա երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն Instagram-ի Stories բաժնում հուզիչ հայտարարություն է արել՝ աջակցություն հայտնելով Պաղեստինի ժողովրդին և կոչ անելով իր հետևորդներին նվիրատվություն կատարել UNICEF-ի միջոցով։

«Բառեր չկան նկարագրելու այն ցավը, որը ես զգում եմ՝ տեսնելով Պաղեստինում անմեղ մարդկանց վրա կատարված ավերածությունները», – գրել է աստղը։

Երգչուհու խոսքով՝ Ղազայում մայրերը, հայրերը և երեխաները տառապում են սովից, ծարավից և տարրական բժշկական օգնության բացակայությունից։

«Իսրայելում, Պաղեստինում կամ որևէ այլ վայրում չկա ոչ մի երեխա, որը արժանի լինի այն ամենին, ինչ հիմա ապրում է։ Սա սարսափելի է և բացարձակապես անընդունելի»,-ընդգծել է նա։

Օլիվիան նաև նշել է, որ այս ողբերգության նկատմամբ անտարբերությունը սովորական մարդկության մերժում է։ Նա հավելել է, որ ինքն արդեն նվիրատվություն է կատարել և կոչ է արել երկրպագուներին հետևել իր օրինակին՝ օգնելու Ղազայի պատերազմից տուժած մարդկանց, որոնց մեծ մասը երեխաներ են։

Share This