Քրիս Ջենները և Քորի Գեմբլը բաժանման եզրին են

Քրիս Ջենների և Քորի Գեմբլի բաժանման մասին լուրերը շարունակում են իրարանցում առաջացնել լրատվամիջոցներում: Ինչպես հաղորդում է The Globe-ը՝ հղում անելով զույգին մոտ աղբյուրներին, 69-ամյա Քրիսի և 44-ամյա Քորիի հարաբերությունները բաժանման եզրին են: Միևնույն ժամանակ, Գեմբլը, ըստ ներքին աղբյուրների, ցանկանում է փոխհատուցում Ջենների հետ համատեղ աշխատանքի և անձնական կյանքում անցկացրած տարիների համար:

«Նրանց հարաբերությունները երկար ժամանակ կախված են թելից: Նրանք չեն կարողանում ժամանակ անցկացնել միասին՝ առանց վիճաբանելու», – նշում է աղբյուրը:

Զույգի վերջին վեճերը տեղի են ունեցել Ջեֆ Բեզոսի Վենետիկում կայացած հարսանիքի, ապա՝ Բիյոնսեի Լաս Վեգասում հուլիսի 26-ին կայացած համերգի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո: Զույգը նկատվել է VIP գոտում կոնֆլիկտի ժամանակ, որից հետո Ջենները նյարդայնացած հեռացել է, իսկ նրա դուստրը՝ Քլոե Քարդաշյանը, փորձել է հարթել իրավիճակը:

Ըստ ներքին աղբյուրների, Ջենները հաճախ է հրապարակայնորեն քննադատում Գեմբլին, և նա հոգնել է նվաստացումներից: «Նա կարծում է, որ արժանի է արդարացի փոխհատուցման ընտանիքին աջակցելու և Ջեների բիզնես ձեռնարկություններին մասնակցելու տարիների համար», – հավելել է աղբյուրը: Գեմբլը նախկինում աշխատել է որպես հաջողակ տաղանդների գործակալ, բայց դադարեցրել է իր կարիերան Ջեների հետ հարաբերությունների ընթացքում: Այժմ, ըստ ներքին աղբյուրների, նա ցանկանում է փոխհատուցում ստանալ Քարդաշյանների ընտանիքին համատեղ աշխատելու և անձնական ներդրում ունենալու տարիների համար:

Share This