ՔՊ վերնախավը փորձում է «Սև բերդը» խլել Բալասանյան ընտանիքից
AmbionNews-ի տեղեկություններով` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիի «Սև բերդ» ամրոցը փորձում է խլել Բալասանյան ընտանիքից։
AmbionNews-հ համառոտ ներկայացնում է, թե ինչպես է «Սև բերդ» ամրոցը ձեռքից ձեռք անցնելով հասել Բալասանյան ընտանիքին։
Բալասանյան ընտանիքը «Սև բերդ» ամրոցը ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող գործարար Հայկ Հայրապետյանից 2012 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ Սամվել Բալասանյանը նոր էր ընտրվել քաղաքապետ, իսկ Հայկ Հայրապետյանի ընտանիքը վաճառքի էր հանել ամրոցը։
2012 թվականին Հայկ Հայրապետյանը եկել էր Լենինգրադից և այդ ժամանակ արդեն սկսվել էին ամրոցի շինարարական աշխատանքները։
Նշենք որ Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
2005 թվականի ապրիլին ՀՀ ԱԳԿՊ կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ սեփականության իրավունքի վկայականով այն հանձնվել է պաշտպանության նախարարությանը։
Ֆիզիկական անձի անվամբ այն գրանցել են 2005 թվականի մայիսի 19-ին, ինչի հետևանքով պետությանը՝ ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության օրինական շահերի, պատճառվել է էական վնաս։
Շրջանառվում է տեղեկություն, որ իշխանությունները այն մտադիր են նվիրել գործարար Սամվել Ալեքսանյանին։
