ՔՊ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հայտարարությանը, գրում է.

«քպ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով դադարեցնում է անդամակցությունը ՔՊ խմբակցությանը։

Պահանջում է Աղազարյանի հետ կապված ձևավորել հանձնաժողով ու եթե Աղազարյանի մեղքը չապացուցվի ընդհանրապես  դուրս կգա խմբակցությունից։

Պիտի ընդունել, որ գործընկերոջ նկատմամբ այս այլանդակության համատեքստում Ասլանյանը դրսևորում է արժանապատիվ կեցվածք։ Եթե այս փաստին գումարենք մեկ այլ քպ-ականի՝ Վլադիմիր Վարդանյանի բավական սթափ ու չափավոր գնահատականներն ու ակնարկները՝ պարզ է դառնում, որ ՔՊ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ։

Օրինակ՝ այն, որ մենք իրենց թշնամին չենք, իսկ բուն թշնամին թշնամություն մտցնողն է – կուզեք՝ «նեռ» ասեք, չեք ուզի՝ ինչ ուզում եք ասեք»։

Share This