ՔՊ-ն քաղաքապետի իր թեկնածուն ունի
Ambionnews-ը տևական ժամանակ հետևում է Գյումրիի քաղաքապետարանում տիրող իրավիճակի զարգացումներին։
Արդեն հայտնել էինք, որ Գյումրիի քաղաքապետը հրաժարական կտա և նրա հետ իր թիմն էլ կգնա։
«Բալասանյան դաշինքի» ավագանու անդամների մանդատները վայր դնելու դեպքում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ ավագանու կողմից (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 142.3):
Ըստ շրջանառվող լուրերի` արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին (դա էլ կախված է մանդատները վայր դնելու օրվանից)։
Եթե Գյումրիի ավագանու մյուս խմբակցությունները դեռևս չունեն իրենց քաղաքապետի թեկնածուն, ապա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում արդեն որոշել են, որ իրենց թեկնածուն ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, չնայած որ շրջանառվում էին այլ անուններ ևս, ընդ որում նաև Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան Վահագն Մկրտչյանի անունը։
Ambionnews-ի թղթակցի փոխանցմամբ`Գյումրիի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում գաղտնի նիստ է անցկացվել։
Թե նիստում ինչ է քննարկվել, առայժմ հայտնի չէ։
