ՔՊ-Ն նիստ է արել.Արման Սարիբեկյանի թեկնածությունը հաստատվել է

Մարտի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

Կուսակցության՝ Անիի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արման Սարիբեկյանի թեկնածությունը։

Քննարկվել են Կուսակցության՝ Սյունիքի մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքին առնչվող հարցեր։

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները

 

Share This