ՔՊ-ն բոյկոտել է Գյումրու ավագանու նիստը՝ մեղադրելով քաղաքային իշխանություններին ձախողումների մեջ
Հայտարարություն
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու այսօրվա նիստին։
Ավագանու նիստին չմասնակցելու պատճառներից մեկը մեր խմբակցության կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերի առաջարկների մերժումն ու նիստերի օրակարգում չներառելու արատավոր քաղաքականությունն է, ինչը սակայն բնավ զարմանալի չէ, նաև հաշվի առնելով վերջին բացահայտումները և հանրության մոտ արդեն հստակ ձևավորված ընկալումը, որ Գյումրու կառավարումը ստանձնած միավորների համախումբը ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու ինքնիշխանությանը, իսկ նմանատիպ իրավիճակում սպասելը, որ այս մարդիկ ի վիճակի են թեկուզ իրենց քաղաքի համար մի դրական բան անել՝ միամտություն կլինի։
Եռագլուխ դաշինքը ներկայացնող 4 ուժերը Գյումրիում պատասխանատվություն են ստանձնել կառավարում իրականացնելու ու ակնհայտորեն ձախողել են թե´ Գյումրու կառավարման, և թե´ իրենց վերադասների համար համապետական ընտրություններում հաղթանակ ապահովելու գործում։
Եռագլուխ դաշինքի ներկայացուցիչների գնահատականը գյումրեցին տվել է հունիսի 7-ին։
Իր գնահատականը գյումրեցին տվել է նաև մեզ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 50%-ից ավել ձայն տալով։
Գյումրու և գյումրեցու շահերն արհամարհող, Գյումրին փաստացի ճգնաժամի առաջ կանգնեցրած ուժերը պետք է հեռանան։
