ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի անգրագիտությունը ակներև է…

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքում կիսվել է  իրենց ներկայացրած նախագծերից մեկով, ըստ որի շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովի պատգամավորներ՝ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի և Արմեն Խաչատրյանի կողմից ներկայացված «Փրկարար ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Ուշագրավը պատգամավորի մեկնաբանությունն է․«Սա մեկ. Այ սենց հերթով, շարքով, հստակեցված բովանդակությամբ, ամուր հիմքեր ստեղծող փոփոխություններն արվելու են, առանց շտապողականության, ավելնորդ էմոցիաների և պաթոսի»,-ոգևորությամբ գրել է նա՝ թույլ տալով կոպիտ ուղղագրական սխալ եւ միայն կարճ ժամանակ անց շտապել խմբագրել գրածը՝ հեռացնելով  ավելորդ բառի ավելորդ տառը: Մինչդեռ նշենք, որ պատգամավոները  պարտավոր են հասարակության հետ առնչվել մաքուր, գրական հայերենով եւ պատահական չէ, որ  նոր Ընտրական օրենսգրքով ԱԺ պատգամավորի թեկնածուների համար նախատեսված հայերեն լեզվի քննությունների  թեստերում հիմնականում ներառված են  ուղղախոսական, ուղղագրական, 4-5-րդ դասարանի ոչ բարդ հարցեր:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )