ՔՊ-ականների գաստրոլները Գյումրիում

Արդեն անդրադարձել էինք, որ Գյումրիի «Իգիթ» ռեստորանում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գյումրի ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի աղջկա տարեդարձին և մկրտության արարողությանը։

Խրախճանքին մասնակցել են նաև կարկառուն ՔՊ-ականներ և մերձիշխանական անձինք, ովքեր Գյումրիի քաղաքապետարանում բարձր պաշտոններ են զբաղեցնում։
Ներկաների մեջ էր՝Գյումրիի քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ Նազելի Էլբակյանը, ով Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի ընկերուհին է, երկար տարիներ աշխատել է Նազելի Բաղդասարյանի մոր ՍՊԸ-ում՝ՑԱՅԳ հեռուստաընկերությունում.լրագրող, մեկնաբան։Նշենք, որ այս պաշտոնին նշանակվել է 2022 թ. հունիսի 1-ից։Խրախճանքի մյուս մասնակիցը ՔՊ-ական Դավիթ Առուշանյանն է, Գյումրիի նախկին փոխքաղաքապետը, կամ այլ կերպ ասած՝վերջին տարիներին գործ անող փոխքաղաքապետը։Առուշանյանի կողքին՝Վանո Մարտիրոսյանն էր, ով ֆոտոգրաֆից բախտի բերմամբ 2021թ.-ի նոյեմբերից դարձել էր այդ ժամանակ մարզպետ ձեռնադրված Նազելի Բաղդասարյանի օգնականը։Հիմա էլ է Վանոն օգնական, բայց հիմա ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի օգնականն է։Քեֆ անողին, քեֆ չի պակասի, իսկ Երասխում էլի կրակոցներ էին այսօր։

Share This