Քույր ու եղբոր ծեծի գործով Տաթևի համայնքապետն ու ևս մեկ անձ կալանավորվել են
Հիշեցնենք, որ Գոռ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), և 1 անձի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)» հոդվածներով:
Մինասյանի ձերբակալությունը կապված է հունիսի 17-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ, որի շրջանակում նախաձեռնվել է քրեական վարույթ
:
