Քննչական կոմիտեում քաոս չկա․Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում. ՔԿ մամուլի խոսնակ

Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։ Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։

Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»,- գրել է նա։

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՔԿ մի շարք պաշտոնյաներ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։

Հիշեցնենք, որ կառավարության՝ նոյեմբերի 19-ի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից։

Share This