Քննության արդյունքները ստանալուց հետո աշակերտուհին ինքնասպան է եղել

Միասնական պետական ​​քննության արդյունքները հանձնելուց հետո դպրոցի շրջանավարտն ինքնասպան է եղել։ Ողբերգությունը տեղի է ունեցել Անդրբայկալի Կրասնոչիկոյսկի շրջանում․ հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել է շրջանի ղեկավար Եվգենի Գոստևը։ Նա նշել է, որ աղջկա որոշումը կարող է կապված լինել նաև այլ խնդիրների հետ։

Գոստևի խոսքով՝ արդյունքները ստանալուց հետո աշակերտուհին դիմել է քննությունը վերահանձնելու համար։ Նա հավելել է, որ աշակերտուհին մաթեմատիկայի քննությունը հանձնել է հաջողությամբ։

Share This