Քննիչը առավոտ զանգահարել է ու խնդրում է, դրանից առաջ էլ էր զանգել

ՀՀ Քննչական կոմիտեի բոլոր քննիչներին
Հարգելի քննիչներ, սեպտեմբեր ամիսը լավագույն ժամանակահատվածն է Արագած լեռը բարձրանալու։
Առաջարկում եմ հարգեք ձեր անձը, հարգեք ձեր մասնագիտությունը, ձեր արհեստավարժությունը…
Առաջարկում եմ փաթթել ձեր ունեցած բոլոր վախերը տհաս դատախազներից, բարձրանալ Արագած և թողնել այնտեղ
Հիմա, ավելի լուրջ, չարաբաստիկ 137.1 հոդվածի շրջանակներում իմ նկատմամբ քրեական գործ են հարուցել ու չեն կարողանում կառճել, քանի որ ջրից չոր դուրս գալու համար կարևոր է, որ դիմում ներկայացնեմ, որը բնականաբար չեմ գրելու։
Քննիչը առավոտ զանգահարել է ու խնդրում է, դրանից առաջ էլ էր զանգել…
Սիրելի քննիչներ, որպեսզի չհայտնվեք նման իրավիճակներում, զերծ մնացեք գործիք լինելուց, հարգեք ձեզ, հարգեք մեզ, քանի որ ձեզ աշխատավարձ ենք տալիս, մի եղեք խամաճիկ դարձած դատախազների ձեռքի օգտագործված իրը, ինքնասիրությունը լուրջ արժեք է, թույլ մի տվեք, որ այն ձեզանից խլեն
Հ.Գ
Իմ նկատմամբ հարուցված վերջին քրեական գործին էլ կանդրադառնամ, ժամը 14։00֊ից հետո (մինչ այդ ժամանակ են խնդրել)
#կրկեսի_վերածված_իմ_հայրենիք

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )