Քննարկվել են ՀՀ զինված ուժերում կանանց ծառայության կազմակերպմանը, հավասար հնարավորությունների ապահովմանը և խտրականության բացառման մշակույթի զարգացմանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության ներկայացուցիչները մասնակցել են Հայաստանում ԵԽ գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի քննարկ­մա­նը:

Քննարկմանը, որին մասնակցել են միջազգային փորձագետներ, ՄԻՊ գրասենյակի, իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ, արծարծվել են զինված ուժերում կանանց ծա­ռա­­յության կազմակերպմանը, հավասար հնարավորությունների ապահովման և խտրականության բացառման մշակույթի հետագա զարգացմանը, միջազգային իրավունքների նորմերին առնչվող հարցեր: Ներկայացվել են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության նպա­տա­կով իրակա­նաց­վող միջոցառումնե­րը: Անդրադարձ է եղել նաև զինծառա­յող­ների շրջանում մարդու իրավունք­նե­րի և ոչ կանոնագրքային վարքագծի մասին զեկուցմանն առնչվող հարցերին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )