Քիմ Քարդաշյանը հատել է օվկիանոսը՝ հանուն Chanel-ի վզնոցի եւ Բարբիի ոճի վարդագույն պայուսակի
Քիմ Քարդաշյանի զգեստապահարանը չէր կարող չկրել «Բարբի» ֆիլմի ազդեցությունը։ Բայց, ի տարբերություն մեզանից շատերի, Քիմ Քարդաշյանը շրջեց ամբողջ աշխարհով, որպեսզի գներ նույն վինտաժային Chanel վզնոցը, որը կար ֆիլմում։
Ուղեկցելով դստերը՝ Նորթ Ուեսթին, եւ ընկերուհուն՝ Ճապոնիա ճամփորդության ժամանակ, Քիմը որոշեց ինքն իրեն հաճույք պատճառել եւ գնումներ կատարեց Vintage Ecoland-ից: Բացի Chanel-ի լայնածավալ հավաքածուից, այստեղ վաճառվում են նաեւ շատ այլ հայտնի ապրանքանիշեր, այդ թվում՝ Prada, Hermès, Cartier եւ այլն։
«Աստված իմ, լավագույն գնումները Ճապոնիայում»,-Instagram-ում գրել է Քարդաշյանը՝ հպարտորեն ցուցադրելով Chanel-ից իր գնումները։

Մասնավորապես՝ վարդագույն լաքապատ կաշվից պայուսակ, որը լրացվում է ոսկեգույն «С»-աձեւ ճարմանդով։ Սակայն Քիմի Chanel հավաքածուի գլխավոր մեխը մարգարտյա վզնոցն է, որը զարդարված է բազմերանգ բյուրեղներով եւ, իհարկե, Chanel-ի միահյուսված տարբերանշանով, որը նա փաթաթել է իր պայուսակի շուրջ:
Ֆիլմում Մարգո Ռոբիի ներկայացրած դրամատիկ զգեստը հազվագյուտ կտոր է Chanel-ի 1995 թվականի գարնանային հագուստի հավաքածուից:
Քիմը վերջերս հայտնվեց լուրերի վերնագրերում, երբ Sotheby’s-ում մոտ 200 000 դոլարով գնեց արքայադուստր Դիանայի՝ ամեթիստից պատրաստված վզնոցը: Նա նաեւ ունի Cartier Jackie Kennedy Onassis ժամացույց եւ երեք ապարանջան՝ Էլիզաբեթ Թեյլորի հավաքածուից:
