Քենիայի նախկին վարչապետ Ռաիլա Օդինգան մահացել է 80 տարեկան հասակում, չորեքշաբթի օրը Reuters-ին հայտնել է Օդինգայի գրասենյակի աղբյուրը՝ առանց մանրամասներ հաղորդելու։ Հնդկական «Mathrubhumi» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Օդինգան, որը բուժում էր ստանում Հնդկաստանի հարավային Կոչի քաղաքում, չորեքշաբթի օրը սրտի կանգ է ստացել և շտապ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրան մահացած են ճանաչել։ Որպես ընդդիմության առաջնորդ՝ Օդինգան պարտվեց իր բոլոր հինգ նախագահական քարոզարշավներում, որոնցից երկուսը՝ տասը տարվա տարբերությամբ, հանգեցրին արյունահեղության քաոսային բռնկումների և փոխադարձ մեղադրանքների: Նրա երկարամյա աշխատանքը որպես ժողովրդավարական ակտիվիստ նպաստեց երկրի ամենակարևոր բարեփոխումներից երկուսի իրականացմանը՝ բազմակուսակցական ժողովրդավարությանը 1991 թվականին և նոր սահմանադրությանը 2010 թվականին: Նա գլխավորել է 2007 թվականի վիճահարույց ընտրություններից հետո եղած բողոքի ակցիաները, որոնք երկիրը ներքաշել են անկախացումից ի վեր քաղաքական բռնության ամենալուրջ շրջանը։ Բախումների հետևանքով զոհվել է մոտ 1300 մարդ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։

Երեկ՝ հոկտեմբերի14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սպիտակ քաղաքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ:

Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է 7 հոգու, որոնցից մեկը «Դերժավայի Արկադիի» տղան է:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Share This