ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ ԱԿԱՆԻ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՊԱՅԹԵԼ

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում ականի վրա ադրբեջանական բանակի զինծառայող է պայթել, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը:

«Ադրբեջանական բանակի զինծառայող Էյնիեւ Յուսիֆ Սուլեյման օղլուն պայթել է Քելբաջարի շրջանի ուղղությամբ հակահետեւակային ականի վրա եւ վիրավորվել։ Էյնիեւին տարհանել են ռազմաբժշկական հաստատություն։ Փաստի առթիվ հետաքննություն է տարվում», – ասված է հաղորդագրության մեջ։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )