Քանի դեռ Թեհրանը ստում է, Վաշինգտոնը չի մեղմացնի հակաիրանական պատժամիջոցները. Ջոն Բոլթոն
Միացյալ Նահանգները չի մեղմացնի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ այնքան ժամանակ, մինչև Թեհրանը չդադարի ստել և ահաբեկչություն տարածել: Այդպիսի դիրքորոշում է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, հաղորդում է ТАСС-ը:
«Նրանք, ովքեր ասում էին, որ Ջիբրալթարի իշխանությունների կողմից բաց թողնված նավթակիրը՝ Adrian Darya 1-ը, չի գնում Սիրիա, այժմ հերքում են դա: Թեհրանը կարծում է, որ ավելի կարևոր է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի արյունարբու ռեժիմին ֆինանսավորելը, քան սեփական ժողովրդի մասին հոգ տանելը: Իրանը չի ստանա պատժամիջոցների մեղմացում, եթե չդադարի ստել և ահաբեկչություն տարածել»,- գրել է Բոլթոնը Twitter-ի իր էջում:
Ըստ Middle East Eye վեբ-պորտալի՝ հինգշաբթի Adrian Darya 1 նավթակիրը սիրիական նավահանգստում նավթ է բեռնաթափել:
