Քանի՞ զինվորի բաժին հանեցիք ձեր տոնական սեղանից
Քանի՞ զինվորի բաժին հանեցիք ձեր տոնական սեղանից, քանի՞ բարեկամի, հարևանի, ընկերոջ դիրքապահ զինվորին բաժին հանեցիք, հեռախոսը լիցաքվորեցիք, կամ պարզապես զանգեցիք ու շնորհավորեցիք․․․ Գիտեմ, որ շատ քիչ տոկոսն է արել, այն էլ այն հատվածը, որը սուս ու փուս է անում, իսկ մնացածը ճոռոմ-ճոռոմ կենաց է ասում ու մի բան էլ սեղանակիցներին ստիպում, որ մինչև վերջ խմեն բաժակը, չէ՞ որ զինվորի կենացն է․․․ Կենացն առանց գործի ՈՉԻՆՉ է․․․ Պետք է վաստակել ԶԻՆՎՈՐԻ ԿԵՆԱՑ խմելը․
