Քաղաքապետի հրամանով Գայի պողոտայում այսօր քանդվելու է 8 տուն․ երկու օր ժամանակ են տվել՝ տարածքն ազատելու համար․Մարության

Երևանի քաղաքապետի հրամանով այսօր քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները, գրել է է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Տեղեկացնում ենք, որ այսօր Երևանի քաղաքապետի հրամանով քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները:

Ըստ բնակիչների, իրենց քանդման մասին նախօրոք չեն ծանուցել, տվել են երկու օր՝ տարածքն ազատելու համար:

Խնդրում ենք անդրադառնալ այդ խնդրին»,- գրել է նա։

Share This