Քաղաքական դաշտում բարձր լարումը կավարտվի, երբ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով ոչ թե վարչապետ ունենանք, այլ՝ դատապարտյալ. Նարեկ Սամսոնյան
Հայաստանում տիրող իրավիճակի քաղաքագիտական ձևակերպումը քաղաքական «շիզմ»-ն է. այն տարատեսակ բաժանարար գծերի միջոցով սկզբնական շրջանում հասարակությունը կառավարելի դարձնող երևույթն է, որըվերջնարդյունքում տանում է հասարակության պառակտմանը։ Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքին հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը, հայտնում է Tert.am-ը։ Նա նշեց, թե քաղաքական պառակտումը կամ քաղաքական «շիզմ»–ը ֆորմալ առումով տեղի ունեցավ, երբ Երևանի քաղաքապետ, նախկին դերասան Հայկ Մարությանն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում միամտորեն հայտարարեց, թե դաշտը բաժանվում է «սևերի» ու «սպիտակների»: «Սա առաջին բաժանարար գիծն էր, որից հետո ուղղակի ավելացան հասարակության ներսում եղած խրամատները»,-ասաց Սամսոնյանը:Նրա խոսքով` այս երևույթը եղել է նաև մինչև Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալը, երբ նա դեռ ընդդիմություն էր։«2007-ից այդ գործընթացն ավելի սրվեց` «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով: Երբ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո դաշտն սկսեց ավելի սրվել, տարանջատումներն էլ ավելացան: «Շիզմ»–ի տարածման հիմքերից մեկն էլ «Սասնա Ծռեր»-ի ահաբեկչությունն էր. բազմաթիվ մարդիկ դարձան ահաբեկիչների ֆորմալ և փաստացի փաստաբաններ: Պետության վրա հարձակված տեռորիստներին, ստահակներին պաշտպանող մարդիկ կային և կան»,- ասաց նա՝ նշելով, թե այդուհետ բաժանարար գծերն անընդհատ արմատանում էին, և արդյունքը եղավ 2018-ի ապրիլը:«Այդտեղ չկար սեր և հանդուրժողականություն, կար սուտ, կեղծիք, Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ, կային Սամվել Ալեքսանյանի մասին կեղծ տեղեկություններ, իսկ այսօր նա ընտանիքի օլիգարխ է դարձել»,- ասաց Նարեկ Սամսոնյանը` ընդգծելով նաև, թե Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության օրոք իշխանությունը չի եղել քաղաքական «շիզմ»–ի կրող:«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավարն ասաց նաև, թե Նիկոլ Փաշինյանն էլ, մինչ իշխանությանը գալը, այդ «շիզմ»–ի կրողն էր: «Շատերն, ովքեր այսօր կառավարության մեջ են, ժամանակին Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին Սերժ Սարգսյանի ագենտը լինելու մեջ, նաև` իր խոսնակը»,- ասաց նա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/11/15/1140602/
