Փոքրիկներ, ջուր խմեք հանգստացեք…Լիաննա Մանուկյան

Լիաննա Մանուկյանը իր ֆեսբուքյան էջում գրում է.                                                                                     Տարիներ առաջ երբ Գագիկ Ծառուկյանը խոսում էր այս մասին բոլորը կամ լռում էին կամ ավելի վատ՝ քննադատում էին։
Այսօր երբ վերջին ժամանակահատվածում գրեթե ամեն օր առաջնագծում 18-19 տարեկան զինվորներ են զոհվում նախկին իշխանավոր այսօր անհասկանալի կերպով ընդդիմադիր դարձած ինչ որ գործիչներ որոշել են Հռոմի պապից Կաթոլիկ երեւալ ու որպես սեփական գյուտ ներկայացնել հանրությանը այն դեպքում երբ դանակը հասել է ոսկորին։
Դա նրա արդյունք է որ քաղաքակությամբ զբաղվում են դպրոցում եւ հետո համալսարանում դասընկերոջից արտագրելու մակարդակի վրա մնացած քաղաքականությունից հեռու անձինք։
Երբ ժամանակին հարաբերական անդորր էր Խորհրդարանական աշխատանքների շրջանակներում ԲՀԿ-ն անգամ օրինագիծ մշակեց ու ներկայացրեց որն անգամ հանձնաժողովի նիստի ընթացքում բացասական եզրակացություն ստացավ։
Սիրելի հարգելիներ, այդ ի՞նչ փոխվեց որ հասկացաք առաջնագիծը 18 տարեկանների տեղը չէ, թե՞ այն ժամանակ էլ գիտեիք ուղղակի քաղաքական հայցքները թույլ չտվեցին հերթական անգամ Ծառուկյանի ճիշտ լինելը ընդունել։
Արդեն նորություն չէ որ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ներկայացրած քայլերը կամ փոփոխովում էր ու որպես սեփական նախաձեռնություն ներկայացվում կամ մերժվում էր խնդէի առաջ կանգնելու ժամանակ նոր գլխին տալիս ու նոր տեղից շարժվում։
Փոքրիկներ, ջուր խմեք հանգստացեք, այն ինչ ասում եք հիմա ժամանակին ասում էր Ծառուկյանը համաձայն չէիք, ցավոք ձեր ամբիցիաների արդյունքում կյանքեր են վտանգվում։
Հ.Գ Ազգային Ժողովում հիշում եմ պարոն Ծառուկյանի ելույթը
-Ժողովուրդ ջան տարեք էս նախագիծը մի տող երկու տող փոխեք բերեք որ չասեք ԲՀԿ-ն օրինագիծ բերեց անցավ դուք տարեք ձեր անվան տակ բերեք էս նախագիծը բայց իրականություն դարձրեք որովհետեւ սա է միակ լուծումը։
Տղեքի դուխը տեղնա բայց առաջնագծում հասուն տարիք ու ռազմական փորձառություն ունեցող մարդիկ են պետք։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )