Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում։ «Պետական տուրքի մասին» օրենքում դեռևս 2024 թ. մայիսին կատարված լրացումներով քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցված ծառայությունների համար սահմանվեց պետական տուրք։ Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թ. հունվարի 1-ից։
