Փշաքաղվում եմ ,երբ տեսնում եմ Քրիստոսի արձանի տեսքը.Սեդա Պետրոսյան
Փշաքաղվում եմ ,երբ տեսնում եմ Քրիստոսի արձանի տեսքը։Ոգևորվում եմ և մեծ բավականություն եմ ստանում ,երբ Հայաստանում որոշ ժամանակ անց լինելու է Հիսուս Քրիստոսի արձանը։
Սա մեզ բոլորիս հնարավորություն է տալու ,որպեսզի կերտենք մի նոր պատմություն , այն զարգացնելու ,առավել ևս բարգավաճեցնելու է մեր երկիրը։
Բոլորս էլ շատ լավ տեղյակ ենք,որ նախագծի հեղինակ Գագիկ Ծառուկյանն է , ով մեծ նվեր է անում հայ ազգին :
Որպես քրիստոնեությունը առաջինն ընդունած երկիր՝ Քրիստոսի արձանը դեռ դարեր առաջ պետք է լիներ մեր երկրում և սա չի համարվում կռապաշտություն:
Մեր երկիրը համարվում է Սուրբ և Աստվածային երկիրը և կարո՞ղ եք ինձ ասել ՝ինչու՞ չպետք է Քրիստոսի արձանը կանգնեցվի մեր երկրում:
Մեզնից յուրաքանչյուրը այժմ կարող է և պարտավոր է անել մի բան ՝շնորհակալ լինել Գագիկ Ծառուկյանին ՝հայ ազգին և հայոց բնօրանին նման նվեր պարգևելու համար:
Գիտե՞ք մեկ նպատակ ունեի (ինչու՞ չեմ ասում երազանք ,քանի որ երազելը անմտություն է ), դա ,այն էր ,որ տարիներ հետո այցելեմ Բրազիլիայի ՝ Ռիո դե Ժանիերո քաղաք,որտեղ էլ գտնվում է Քրիստոսի արձանը և մի բան հասկացա ,մինչև ես կգնայի իմ նպատակի հետևից, իմ նպատակը եկավ իմ հետևից,ինչի համար էլ շնորհակալ եմ Ծառուկյանին:
Շատերը ասում են ՝Աստծուն պետք է ունենաք և զգանք մեր մեջ, այո՜ ես համաձայն եմ ,բայց ո՞վ է ասել ,որ Քրիստոսի արձանը կառուցելով մենք նրան չենք զգալու ,ընդհակառակը ամեն անգամ,երբ տեսնենք Քրիստոսի արձանը պետք է մեր նոր օրը սկսենք բարությամբ ու անկեղծությամբ:
Սա Հայ ժողովրդի համար լավագույն նվերն է,որը կարող էր անել պարոն Ծառուկյանը։
