Փխրուն խաղաղությունն ու Փաշինյանի գավառական շյուստրիությունը

2020 թվականի պատերազմից առ այսօր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները խոսում են խաղաղության պայմանագրի մասին, որը ըստ փորձագետների` Հայաստանի կապիտուլյացիան է։ Փաշինյանը 2020-ից ի վեր զբաղված է գավառական շյուստռիությամբ։ Այսինքն` Ռուսաստանի մոտ Վլադիմիր Վլադիմիրովիչ է գովերգում, իսկ այլ խաղացողների մոտ էլ անթաքույց ցույց է տալիս իր ատելությունը Ռուսաստանի նկատմամբ։ Հայաստանում հակառուսական տրամադրությունները նոր չէ, որ սկսվել են։ Փողոցից իշխանության եկածները պատեհ-անպատեհ արտահայտել են բացահայտ են իրենց բացահայտ ատելությունը Ռուսաստանի հանդեպ։

Նիկոլ Փաշինյանը հիմա էլ նույն շրջապտույտի մեջ է, փորձում է Ադրբեջանի պահանջները բավարարել, Ռուսաստանի հետ երկակի խաղերի մեջ մտնել ու ամեն գնով պահպանել իր իշխանությունը։
Վերջին շրջանում դարձյալ օրակարգ է մտել խաղաղության խաչմերուկը, որտեղ դարձյալ ամեն ինչ ի շահ Ադրբեջանի է։ Փաստաթուղթը ընդդիմությանը չի ներկայացվել, բայց մարդիկ արդեն սկսել են մտահոգություն հայտնել, որ ոչ հայանպաստ փաստաթուղթ է։ Փաշինյանի ու իր թիմակիցների համար Արցախ չկա, Արցախի հարց չկա, իսկ Հայաստանից էլ շատ կարևոր է, որ մնա 29.800 քկմ։ Տավուշի 4 գյուղերի օրինակով ամբողջ Հայաստանը դարձնում են «անվտանգ»: Նիկոլ Փաշինյանը մի առիթով ասել էր` Կիրանցը երբեք այսքան անվտանգ չէր եղել։

Share This