Փարիզ-2024. Մեդալային հաշվարկն այս պահին. Հայաստանի դիրքը մրցաշարային աղյուսակում

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում խաղարկվեցին մեդալների հերթական հավաքածուները։

Ընդհանուր մեդալային հաշվարկն ունեցավ նոր առաջատար: ԱՄՆ-ի հավաքականը գլխավորեց մեդալային հաշվարկը: Ամերիկացիները նվաճել են 19 ոսկե, 26 արծաթե ու 26 բրոնզե մեդալ։

Չինաստանը 19 ոսկե, 15 արծաթե ու 11 բրոնզե մեդալով նահանջեց երկրորդ տեղ, իսկ եռյակը եզրափակիում է Ֆրանսիան` 12 ոսկի, 14 արծաթ,18 բրոնզ։

Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանի՝ սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում նվաճած արծաթե մեդալի շնորհիվ Հայաստանը մեդալային հաշվարկում 51-56-րդ տեղերն է բաժանում Դանիայի, Եթովպիայի, Ֆիջիի, Մոնղոլիայի և Թունիսի հետ։

 

 

 

Share This