ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 3 ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՎ 2 ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇ.iravunk.com

Ստամբուլում ավարտված վերջին վարկանշային մրցաշարում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները չեն կարողացել ուղեգիր նվաճել։ Հունահռոմեական ների անհաջող ելույթներից հետո,ցավոք ուղեգրեր ապահովել չեն կարողացել նաև ազատ ոճայինները։ Մրցաշարին մասնակցած 4 ըմբիշներից 3-ը Հրայր Ալիխանյանը /74կգ /, Սերգեյ Սարգսյանը /97կգ / պարտվել են։ Միայն մեկ հաղթանակ է տարել Գյումրեցի Լյովա Գևորգյանը /125կգ /, նա նաև հնարավորություն է ստացել սփոփիչ գոտեմարտ անցկացնել ու պայքարել 3-րդ տեղի համար, ափսոս զիջել է։ Այսպիսով, ամռանը Փարիզում ելույթ կունենան Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանը ու Վազգեն Թևանյանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Share This