«Փաստ». Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով Հայ առաքելական եկեղեցուն սատար կանգնելու համար ձերբակալվեց ու կալանավորվեց գործարար Սամվել Կարապետյանը, վերջինիս անունից տարածվեց հայտարարություն, որում մասնավորաբար նված է. «Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինձ չեն կարող շեղել, միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ առաքելական եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայելու Հայրենիքիս և հայության կյանքը բարելավելու համար: Մեր հաղթանակին այլընտրանք չկա»։

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ քպականներն ահաբեկված են Հայ Առաքելական եկեղեցու ազդեցությունից և բարձր վարկանիշից ՀՀ քաղաքացիների շրջանում, իսկ Փաշինյանը պայքարում է Կաթողիկոսի դեմ՝ այդ կերպ սպասարկելով աղանդավորականների և թուրքադրբեջանական տանդեմի շահերը։

Share This