Փաստաբանները դատախազին հեռուստացույց նվիրեցին
Այսօր փաստաբանները ակցիա իրականացրեցին գլխավոր դատախազության շենքի դիմաց։
«Գլխավոր դատախազին նվիրեցինք «բաց ալիքներով» հեռուստացույց, որպեսզի հնարավորություն ստանանա Հ1-ից բացի այլ ալիքների հետևի և տեղեկանա, որ ոստիկանությունում փաստաբանների նկատմամբ բռնություն է կիրառվում»,-ակցիայից մանրամասներ է երկայացրել փաստաբան Արսեն Բաբայանը՝ հիշեցնելով, որ Ազգային Ժողովում Աննա Վարդապետյանը հայտարարել է՝ տեղյակ չի փաստաբանների այդ դեպքերից:
