Փաշինյանի «յուրահատուկ տրամաբանությունը».ՍուրԵն ՍուրԵնյանց
Փաշինյանի «յուրահատուկ տրամաբանությունը»
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տարբեր տեսագրությունների ուսումնասիրություններից կարելի է ենթադրել, որ ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։
Իհարկե, ես նույնպես գրեթե համոզված եմ, որ գործ ունենք ոչ թե ահաբեկչական ակտի, այլ անվտանգության կանոնների կոպիտ խախտման հետ: Ամբողջ խնդիրն այն է, որ Փաշինյանի «տրամաբանությունը» որևէ կապ չունի որևէ վարկած հաստատելու կամ հերքելու հետ:
