Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելու առիթով։
«Ջերմ շնորհավորանքներս Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:
Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ համատեղ աշխատանքին՝ կառուցելու ռազմավարական երկկողմ հարաբերություններ՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,- գրել է Նիկոլ Փաշինյանը X-ում։
