Փաշինյանը ՀՀ-ն կանգնեցրել է կործանարար Նոր Ալեքսանդրապոլի և խայտառակ Նոր Կարսի պայմանագրերի առջև

«1920-ին Արևմուտքը սկզբում ոգեշնչեց, հետո միայնակ թողեց, իսկ ամենավերջում «փուռը տվեց» հայերիս, որի արդյունքում թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը ու հասան մինչեւ Երեւանի մատույցներ։

Կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ 1920-ի դեկտեմբերի 2-ի լույս 3- գիշերը, որի արդյունքում Հայաստանը դառնում էր Թուրքիայի վասալ։

Հայաստանն ու հայ ժողովուրդը զրկվում էին զորակոչ անելու ու փաստացի բանակ ունենալու իրավուքից, Ալեքսանդրապոլի գավառը փաստացի մնում էր թուրքական օկուպացիայի տակ,հրաժարվում էինք Կարսի մարզից եւ Սուրմալուի գավառից՝ վերջնականապես փակելով Սեւրի պայմանագրի էջը։

Այս դժբախտ ու ողորմելի իրականությունն ու թուրքական օկուպացիան երկար կտեւեին,  եթե չլիներ Հայաստանի խորհրդայնացումը,որի արրյունքում կնքվեց Կարսի պայմանագիրը՝ 1921-ի հոկտեմբերի 13-ին։ Իհարկե այն եւս չէր արտացոլում հայության իղձերը, բայց Ալեքսանդրապոլի համեմատ պակաս վնասակար էր թվում։

Հայաստանը ձերբազատվում էր թուրքական լծից ու հնարավորություն ունեցավ գոյատեւելու եւ նույնիսկ զարգանալու։

Share This