Փաշինյանը Հայաստանի ոչ լեգիտիմ ղեկավարն է. Սեմյոն Բաղդասարով

Ըստ հեղինակավոր քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովի.

«Փաշինյանը Հայաստանի ոչ լեգիտիմ ղեկավարն է:

Նա իշխանության եկավ պետական ​​հեղաշրջման արդյունքում՝ Թուրքիայի և Բրիտանիայի գաղտնի ծառայությունների օգնությամբ, որին հաջորդեց նրա «լեգիտիմացումը» կեղծ ընտրությունների միջոցով, որոնք տեղի ունեցան ամենատարբեր կեղծիքներով։

Ինչ վերաբերում է «երկրորդ ընտրություններին», ապա դրանք անցկացվել են արտաքին հետախուզական ծառայությունների (Թուրքիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) ղեկավարության ուշադիր հսկողության ներքո։

Փաշինյանը բացարձակապես ոչ լեգիտիմ է և չի վայելում ժողովրդի աջակցությունը:

Սակայն դավաճանից ինքնուրույն հեռանալու ակնկալիքն անօգուտ է։ Նա բռնեց իշխանությունը, նա հանձնեց Ղարաբաղը, նա տալիս է Հայաստանը, որ խժռեն, բայց ինքն իրեն չի պատկանում։

Փաշինյանը թուրքական հետախուզական ծառայությունների նախագիծն է, նա մի շարք պարտավորություններ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հանդեպ: Այս հանցագործությունները և բազմաթիվ այլ կոռուպցիոն սխեմաներ թույլ չեն տա նրան ինքնուրույն հեռանալ։

Հայ ժողովուրդն ունի միայն մեկ ուղի: Կա՛մ իմպիչմենտ, կա՛մ ժողովրդի ինքնապաշտպանության սուրբ իրավունք:

Հայաստանի ուժայինները պետք է մտածեն, թե ում համար են «աշխատում»՝ իր ժողովրդին ծախած դավաճանի ու սրիկայի, թե ՀԱՅՐԵՆԻՔԻ ու ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ։

ԿԱՄ ԴՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՈՂՄՈՒՄ ԵՍ,
ԿԱՄ ԴՈՒ ԹՈՒՐՔ ԼՐՏԵՍԻ ԿՈՂՄՈՒՄ ԵՍ»:

Share This