Փաշինյանը կդառնա Սահակաշվլիու նման ռեֆորմատոր, եթե գտնի <<կախարդական փայտիկը>>

Հայաստան է ժամանել ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը։ Առաջիկայում սպասվում է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։ Կարելի է ասել այս շաբաթներին ռուսաստանյան օրակարգը եւ հայ-ռուսական հարաբերությունները լինելու են եւ հայկական եւ ռուսական մեդիահարթակների թոփ-թեմաների շարքում։ Իհարկե, մի կողմից շատ լավ է, որ երկու ռազմավարական դաշնակից երկրների ու դարավոր եղբայրական կապեր ունեցող ժողովուրդների միջեւ հարաբերությունները վերականգնվում են, սակայն այս ամենը ակամա հիշեցնում է մի պարզ իրականություն․ Փաշինյանը, ինչպես եւ նախկինները վերածվում են սովորական փոխարքաների եւ այն մտածումները, թե Փաշինյանը կարող է դառնալ Միխեիլ Սահակաշվիլի, նրա պես ինքնուրույնության ձգտող ու ռեֆորմատոր, արդեն գրեթե լիովին հօդս են ցնդել։ Չվերածվելու ամենալուրջ պատճառը աշխարհաքաղաքականն է։ Այսօրվա աշխարհը լրիվ այլ է, քան երկու հազարականների սկզբի աշխարհը։ Այսօրվա աշխարհում ամեն բան կարծես թե վերադասավորման փուլի ավարտն է հիշեցնում, իսկ այն ժամանակ վերադասավորումը դեռ նոր նոր էր սկսվել։ Քրդական կամպանիայից հետո, հատկապես, Փաշինյանն ամենայն հավանականությամբ իր հետեւություններն արել է ու հասկացել, որ այլընտրանք չկա ու պետք է գոնե սեփական աթոռն առաջիկա տարիներին պահելու համար անի այն, ինչ անում էր Սերժ Սարգսյանը։ Գուցե ավելի շատ, գուցե ավելի «գեղական» ոճով, սակայն այլ տարբերակ պարզապես չկա։ Իսկ Սահակաշվիլի դառնալու երազանքները երեւի թե այդպես էլ կմնան միայն «զոմբիների» ուղեղներով, «կախարդական փայտիկի» հետ միասին։
