Փաշինյանը՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու, խաղաղության և հեղափոխության կոչի մասին

«Ղարաբաղյան շարժմանը 7-րդ դասարանից եմ մասնակցել և ԱԺ ամբիոնից ասել եմ՝ որպես վարչապետ իմ փորձառության, վերլուծության հետևությունն այն է, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը: Հայտարարել եմ, որ ես այդ ուղեգծով եմ առաջնորդելու ՀՀ-ն և, եթե ՀՀ քաղաքացիները համարում են, որ այսպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, թե, ենթադրաբար, պատմության միակ առաջնորդն է, ով ժողովրդին անհամաձայնության դեպքում հեղափոխություն անելու կոչ է արել:

«Փաստն այն է, որ մեր քաղաքացիները չարեցին այդ հեղափոխությունը, որովհետև ինձ նման հասկացան, որ խաղաղությունն առանց այդ որոշման կայացնելու ոչ գործնականում, ոչ տեսականում հնարավոր չէ»,-ըստ Փաշինյանի:

Share This