Փաշինյանական ենիչերներները բոլշևիկներին էլ կգերազանցեն շուտով․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

«Վեհարանի վրա իշխանությունների ռազմականացված գրոհը Հայոց պատմության մեջ արձանագրվելու է որպես ամենախայտառակ էջերից մեկը:

 

Նիկոլ Փաշինյանը եւ նրա ՔՊ-ական սպասարկուներն այսօր անցան այն սահմանը, որից հետո պիտի կոչվեն ԵՆԻՉԵՐ:

 

Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշեւիկները: Փաշինյանական ենիչերներները նրանց էլ կգերազանցեն շուտով:

 

Մեր ամբողջ ժողովուրդը պետք է համախմբվի ժողովրդավարական օրինականության, Սահմանադրության եւ մեր ինքնության պաշտպանության շուրջ»:

Share This