ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ

Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ ցուցարարները ներխուժել են Ալմաթիում գտնվող նախագահական նստավայր, անվտանգության աշխատակիցները լքել են շենքը։

Լրատվամիջոցի համաձայն` ցուցարարները զինված են կարաբիններով, գնդացիրներով։ Ղազախստանի նախագահի հիմնական նստավայրը գտնվում է Նուր-Սուլթանում։

Շենքը ներառված է Ղազախստանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, գտնվում է պետական պահպանության տակ։

Քիչ ավելի վաղ Նուրսութան Նազարբաևը վայր դրեց  անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էլ հայտարարել է, որ իր վրա է վերցնում երկրի անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները և պատրաստ է առավել կոշտությամբ գործել ու  կանխել իրավիճակի հետագա սրումը:

Նա հավաստիացրել է, որ մնում է բարեփոխումների կողմնակից և կներկայացնի Ղազախստանում քաղաքական վերափոխության առաջարկներ: «Որպես պետության ղեկավար և այսօրվանից էլ՝ անվտանգության խորհրդի նախագահ, մտադիր են ամենայն կոշտությամբ գործել»,- հայտատարել է Տոկաևը:

Հիշեցնենք, որ Ղազախստանում ակցիաները սկսվել են Ամանորից անմիջապես հետո, երբ հեղուկ գազի գինը կրկնակի բարձրացել է։ Երկրի նախագահը խոհեմության կոչ է արել։

Ղազախստանի արևմուտքում գտնվող Ատիրաու քաղաքի մի քանի հարյուր բնակիչներ դեկտեմբերի 4-ին ցույց են կազմակերպել` բողոքելով հեղուկ գազի գների բարձրացումից։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )