Տոնածառ ջան, տոնածառ կամ ծափ ծլնգոցի սիրահարները
Գյումրիի քաղաքային իշխանությունները այնքան սրտացավ են Գյումրիի և գյումրեցիների նկատմամբ, որ սեպտեմբերից տոնածառի գնման մասին են մտածում։ Սա այն դեպքում, երբ քաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի։ Փողոցների քանդուքարափ վիճակ, աղբ և այլն։
Գյումրիի նոր տոնածառի ու նոր զարդարանքի համար կպահանջվի 75 մլն դրամ, որից 68 նոր տոնածառի և նոր զարդարանքների ձեռքբերմանը, իսկ 7 միլիոնը՝ հին զարդարանքների վերանորոգման համար:
Գյումրիի տոնածառի թարմացման համար տարբեր տարիներին տարբեր գումարներ են դուրս գրվել, բայց արդյունքում նույն տոնածառն է։ 2018 թվականի դեկտեմբերին 3 միլիոն դրամ է հատկացվել հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման, ապամոնտաժման, լույսերի, դեկորների վերանորոգման եւ հրավառության համար, իսկ
2021 թվականի դեկտեմբերին 5 միլիոն դրամ։
Թվում էր թե քաղաքային իշխանությունները պետք է այլ մտահոգություններ ունենային, բայց հերթական անգամ ցույց են տալիս, որ խնդիրներին նայում են մատների արանքով։ Հերթական անգամ ապացուցելով, որ իրենք չեն տիրապետում խնդիրների կարևորության առաջնահերթություններին։
