Տղամարդը 300 հազար դոլար է շահել տարօրինակ զգացողության շնորհիվ

ԱՄՆ-ում Հարավային Կարոլինայի բնակիչը վիճակախաղով 300 հազար դոլար է շահել խանութ գնալուց հետո տարօրինակ զգացողության շնորհիվ։ Այս մասին հայտնում է UPI-ն։

Տղամարդը, ով ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ մտել է Սենեկա քաղաքում Lowry Food Mart սուպերմարկետ, որտեղ էլ նկատել է  Carolina Cash վիճակախաղի տոմս: Ամերիկացին կատարել է իր գնումներն ու դուրս եկել խանութից։

Սակայն խանութում տեսած տոմսը հանգիստ չէր տվել նրան։ Ի վերջո, տղամարդը վերադարձել է և գնել այն: Երբ նա ջնջել է պաշտպանիչ շերտը, պարզվել է, որ տարօրինակ զգացողության շնորհիվ հարստացել է 300 հազար դոլարով։

Ամերիկացին խոստովանել է, որ շահումով նոր տուն կգնի:

Share This