ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանն ազատվել է պաշտոնից. Խոսնակը հաստատեց
.am-ի տեղեկությունները հաստատվեցին, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացրել է նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը։
Նշենք, որ սա մի քանի ժամվա ընթացքում երկրորդ պաշտոնանկությունն է։ Երեկ երեկոյան հայտնի դարձավ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի պաշտոնանկության մասին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Վերջինս այդ պաշտոնում էր նշանակվել 2018թ. հունիսին: Մինչ այդ Վարդանյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում:
Մեզ հայտնի դարձավ, որ ՏԿԵ փոխնախարարի հրաժարականը կապ ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ազատման դիմումի հետ: Երկու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների որոշումը պայմանավորված է Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրների հարցով վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ ոլորտի պատասխանատուների նկատմամբ իշխանությունների խորը դժգոհությամբ և անվստահությամբ:
