Տիգրան Արզաքանցյանին պահանջում են սնանկ ճանաչել

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու պահանջով  դատարան է դիմել գործարար Սմբատ Նասիբյանը։  Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, գործը դատավոր Լիլիթ Կատվալյանը ընդունել է վարույթ։

Դատարանը որոշել է նաեւ  սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակել Գևորգ Գևորգյանին:
Հայցադիմումը ներկայացնելու համար 200.000 դրամ պետտուրք է վճարվել։

Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը մեկ այլ գործով էլ է ամբաստանյալ ։ Նա  մեղադրվում է կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ։  Ըստ մեղադրանքի’ նա 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել  կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, որ սովորել է ՌԴ ինստիտուտում։  Այս փաստաթղթով նա կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջինս 4 տարում ՀՀ-ում է բնակվել եւ ներկայացրել է ԿԸՀ։

Տիգրան Արզաքանցյանը պատգամավորի թեկնածու էր գրանցվել, հետագայում այդ որոշումը անվավեր էր ճանաչվել։  Նա առաջադրված մեղադրանքում  իրեն մեղավոր է  ճանաչել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )