Տերյանը խնդրել է Նվարդի ձեռքը, բայց հայրը մերժել է
Վահան Տերյանը սիրահարված էր Հովհաննես Թումանյանի դստերը՝ Նվարդին: Այդ սերը փոխադարձ էր: Ասում են, Տերյանը խնդրել է Նվարդի ձեռքը, բայց հայրը մերժել է: Թումանյանին կարելի է հասկանալ, չէ՞ որ Տերյանը ոչ տուն ուներ, ոչ փող, ոչ ունեցվածք և … այդպես էլ մինչև կյանքի վերջը չունեցավ: Հայրն իր դստեր լավն էր ցանկացել, բայց … Նվարդն այդպես էլ չամուսնացավ:Վահան Տերյանը Նվարդ Թումանյանին գրել է նամակներ, նվիրել է բանաստեղծություններ: Ասում են, այդ նամակներից մեկի տառերը լղոզված են և դա այն պատճառով է, որ երբ Նվարդն այդ նամակը կարդալիս է եղել, անսպասելի սենյակ է մտել հայրը և դուստրն այդ նամակը շտապ թաքցրել է ծոցում: Եվ դա է եղել պատճառը, որ նրա քրտինքից տառերը լղոզվեն:
Գևորգ Էմին-Տերյան
