Տեղեկություն ունեմ, որ Ամուլսարի վերաբերյալ կարող է կայացվել որոշում հօգուտ Հայաստանի. Արման Բաբաջանյան
Տեղեկություն ունեմ, որ Ամուլսարի վերաբերյալ կարող է կայացվել որոշում հօգուտ Հայաստանի: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով այսօր՝ ավելի վաղ, հայտարարել էր ԼՀԿ խմբակցությունից հեռանալու մասին:
«Ամուլսարի խնդրով վարչապետի գլխավորությամբ ԷԼԱՐԴ-ի մասնագետների հետ մի քանի ժամ տևած skype-կոնֆերանսը կարող է էական նշանակություն ունենալ Ամուլսարի ճակատագրի վրա։
Տեղեկություն ունեմ, որ Ամուլսարի վերաբերյալ կարող է կայացվել որոշում հօգուտ Հայաստանի, հօգուտ ներքին համերաշխության և մեր երկրի կայուն և երկարաժամկետ զարգացման։
Լիդիանի գործով պետք է պատրաստվել տևական ու տքնաջան աշխատանքի՝ սպասվող հաջորդ մարտահրավերները հաղթահարելու համար։
Պատասխանատվության պետք է կանչվեն բարձրաստիճան այն պատասխանատու պաշտոնյաները, ովքեր վերջին մեկուկես տարում այս խնդրով զբաղված են եղել խաբեությամբ և կեղծ ու աղճատված տեղեկությունների հիման վրա որոշումներ կայացնելով»,-գրել է Բաբաջանյանը։
