Տարածքների շուրջ «առևտուր» չի լինելու. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրում խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքի հիման վրա՝ առանց ինքնիշխանության կամ տարածքների շուրջ առևտրի։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Telegram–յան ալիքում, հաղորդում է Gazeta.ru–ն։ Նրա խոսքով՝ այսպես կոչված՝ «հաղթանակի ծրագրի» հիմնական խնդիրը հուսալի խաղաղություն և կայուն անվտանգություն երաշխավորելն է։ «Դա հնարավոր է բացառապես միջազգային իրավունքի հիման վրա և առանց ինքնիշխանության շուրջ առևտրի կամ տարածքների շուրջ առևտրի, ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է խաղաղության բանաձևով։ Ուկրաինային անհրաժեշտ է իրական, արդար խաղաղություն, երաշխավորված պաշտպանություն պատերազմից»,- ընդգծել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրում խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքի հիման վրա՝ առանց ինքնիշխանության կամ տարածքների շուրջ առևտրի։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Telegram–յան ալիքում, հաղորդում է Gazeta.ru–ն։

Նրա խոսքով՝ այսպես կոչված՝ «հաղթանակի ծրագրի» հիմնական խնդիրը հուսալի խաղաղություն և կայուն անվտանգություն երաշխավորելն է։

«Դա հնարավոր է բացառապես միջազգային իրավունքի հիման վրա և առանց ինքնիշխանության շուրջ առևտրի կամ տարածքների շուրջ առևտրի, ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է խաղաղության բանաձևով։ Ուկրաինային անհրաժեշտ է իրական, արդար խաղաղություն, երաշխավորված պաշտպանություն պատերազմից»,- ընդգծել է Զելենսկին։

Share This