Տարածաշրջանում իրանցի ռազմական խորհրդականների ներկայությունը շարունակվելու է. Աբդոլլահիան
Գազայի ժողովրդի կամքին հակառակ՝ սիոնիստների պարտությունը չի կարող փոխհատուցվել նման վախկոտ ահաբեկչական գործողություններով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ անդրադառնալով Դամասկոսի վրա Իսրայելի ավիահարվածի ժամանակ իրանցի մի շարք ռազմական խորհրդականների մահվան հանգամանքներին:
«Իրանի ռազմական խորհրդատուների գործունեությունը ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանի անվտանգության ապահովման ուղղությամբ շարունակվելու է եռանդով»,- գրել է Աբդոլլահյանը X-ի իր էջում։
