<<Ա >>տառի շնորհանդեսը Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցում

Այսօր Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցի I «ա» դասարանի աշակերտները նշեցին «Ա» տառի շնորհանդեսը: Դասվար Շողիկ Մխիթարյանն այս օրը երեխաների համար տոն դարձրեց: Տոնին ներկա էին դպրոցի ուսուցիչները և տնօրինությունը: Դասասենյակը գեղեցիկ ձևավորված էր և տրամադրող:

Աշակերտները տեղեկացան Մեսրոպ Մաշտոցի, հայերի անցած ճանապարհի, տառերի ստեղծման և դրանց անհրաժեշտության մասին: Նրանք քառյակներով գովաբանեցին հայոց այբուբենը և նրա ստեղծող Մեսրոպ Մաշտոցին:
Հայտնաբերեցին «Անակնկալների» արկղը, այնտեղից հանեցին իրեր, որոնք պատկանում էին այն կենդանիներին և թռչուններին, որոնց անուններն սկսվում էին «Ա» տառով:
Երեխաներին հյուրընկալվեցին «Ա» մեծատառը, «ա» փոքրատառը և Ձայնավորիկը: Աշակերտները լսեցին մի փոքրիկ պատմություն, թե ինչպես «Ա» տառը դարձավ առաջատառ: Աշակերտները ոգևորված երգեցին հնչյունի, արևի մասին երգեր: Գովաբանեցին «Ա» տառը, բառեր կազմեցին:
Դասվար Շ. Մխիթարյանն իր շնորհավորական խոսքը հղելուց առաջ նշեց. «Այս  ամենից  հետո մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ մենք հայ ենք, մեր հայրենիքը Հայաստանն  է, մեր արմատները շատ խորն են, իսկ սաղարթները ձգվում են դեպի հավերժություն»:
Տնօրինությունը և ուսուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին դասվար Շ. Մխիթարյանին և շնորհավորեցին աշակերտներին: Այս դաս-միջոցառումն ընդմիշտ կմնա նրանց հիշողության մեջ:
Share This