Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Փորձագետների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ապրիլի 13-ին, ժամը 04:24 UTC-ին (Մոսկվայի ժամանակով 07:24-ին) Խուջանդ քաղաքից ավելի քան 170 կմ հարավ-արևելք հեռավորության վրա, որտեղ ապրում է ավելի քան 198 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 16 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ապրիլի 13-ի առավոտյան ևս մեկ երկրաշարժ է գրանցվել նաև Մյանմայում։ Ավելի քան 1,2 միլիոն բնակչություն ունեցող Մանդալայ քաղաքից 84 կմ դեպի հարավ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
