Տապալված հեղափոխությունն ու Նիկոլի պլան բ-ն

2018թ.-ին Գյումրիից քայլելով Երևան հասած՝նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակներում և ամեն լսելի հարթակում հեղափոխության արժեքների մասին էր խոսում։Այն արժեքների, որոնց վրա իր պատկերացմամբ 30 տարի կոշիկ են մաքրել ու արժեզրկել։Ի՞նչ էր խոստացել Նիկոլը և ի՞նչ արեց, երբ հանկարծ ստացավ բաղձալի իշխանությունը։Կառավարման 3 տարիների ընթացքում միայն իր մերձավորների համար եղան ձնհալի ու հարստացման տարիներ։Հեղափոխության արժեքներից մեկը պետք է լիներ՝սերն ու համերաշխությունը։Իշխանությունը իր կառավարման առաջին իսկ օրից՝ամեն ինչ բաժանեց սևերի, սպիտակների, նախկինների ու ներկաների։Առաջին իսկ օրից պառակտում է մտցրել մարդկանց մեջ ու այնպիսի մտքերով ներարկել, որ մեկը սխալվի ասի՝Նիկոլի պապի բեղերը ծուռ է, աչքն էլ կհանեն, մի հատ էլ հայհոյախառն պատասխան կստանա։Հետհեղափոխական Հայաստանում ամենաշատն է եղել բռնությունը, հայհոյանքն ու կեղծարարությունը, թայֆայական մոտեցումները։ Ամենաշատը Նիկոլի օրոք են ոստիկանները ապիօրինի հրահանգներ կատարել ու ամենաշատը Նիկոլի օրոք են դավաճանները վայելել ժողովրդականություն։Վերլուծել Նիկոլ Փաշինյանի կառավարումը կարելի է ասել, որ այս մարդը ինչ խոսում է՝անում է ճիշտ հակառակը։Երևի բոլորին է հայտնի, որ Նիկոլը ասում է, հետո նոր սկսում մտածելը և հետևություններ անելը։Ասածիս ամենավառ ապացույցը անհեթեթ հայտարարություններ են, և դրանց հաջորդող ոչ պակաս անհեթեթ պարզաբանումները։Մի խոսքով՝հեղափոխության շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր մանկադեմ ոհմակը չկա մի ոլորտ, որտեղ չեն ձախողել ու ամեն ինչ տարել փակուղի։Նիկոլը այս ամենից զատ իրեն աստվածացնող մասսայի համար՝պլան բ էր նախատեսել։Բանակցություններ իր սեփական կետից, որը ծանր կորուստներով պատերազմի հանգեցրեց։ Ստացվում է, որ Նիկոլի մոտ միայն մի քանի բան է լավ ստացվում՝ ամեն ինչ ձախողել , մարդկանց մոլորեցնել, սեր ու հանդուրժողական լինել Ալիևի հոխորտանքներին և շինել նրանց, ովքեր կհամարձակվեն հիշեցնոլ՝թե ով է Նիկոլ Փաշինյանը իրականո
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )