Տաշքենդում տղամարդ է ձերբակալվել մզկիթ զենք մտցնելու փորձի համար

Ուզբեկստանի Ազգային գվարդիայի աշխատակիցները Տաշքենդում ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել է պայուսակի մեջ խլացուցիչով օդամղիչ ատրճանակ տեղափոխել մզկիթ: Երկրի Ազգային գվարդիայի մամուլի ծառայության տարածած տեղեկությունը հրապարակել է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Տաշքենդի Յակասարայ թաղամասում Ուսմոն բեն Մազուն մզկիթ ուրբաթօրյա աղոթք կատարելու ժամանած այցելուների իրերը ստուգելիս Ազգային գվարդիայի աշխատակիցները 26-ամյա երիտասարդի պայուսակում օդամղիչ ատրճանակ և խլացուցիչ են հայտնաբերել»,-ասված է նախարարության Telegram ալիքում։

Մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածն իր Instagram-ում հրապարակել է արգելված տեսանյութեր։

«Այս պահին փաստերի վերաբերյալ փաստաթղթեր են կազմվում և միջոցներ են ձեռնարկվում դրանք դատական, տեխնիկական և գրական փորձաքննության հանձնելու ուղղությամբ»,-հավելել է Ազգային գվարդիան։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )